«Պահո․․․»․ «Շմայս» մականունով նախկին պատգամավորը զարմացավ
copy image url

«Պահո․․․»․ «Շմայս» մականունով նախկին պատգամավորը զարմացավ

Ներքին 2 տարի առաջ - 14:06 14-02-2023
«Շմայս» մականունով հայտնի նախկին պատգամավոր Առաքել Միրզոյանի որդին փետրվարի 5-ին մասնակցել է Երևանի Վարդանանց փողոցում գործող «Ռոյալ» ակումբի մոտ վիճաբանությանն և ծեծկռտուքին։

Ծեծկռտուքի արդյունքում 22-ամյա Դավիթ Մովսիսյանը, մի խումբ երիտասարդների հետ տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Oragir․News-ը փորձեց կատարվածի մասին պարզաբանում ստանալ Առաքել Մովսիսյանից։ Հարցին, ընթացք ստացե՞լ է արդքյոք ծեծկռտուքի գործը և ինքը խոսե՞լ է որդու հետ, թե ինչն է վիճաբանության պատճառը՝ Մովսիսյանը արձագանքեց կարճ․ «Պահո․․․»։

Հաջորդ հարցին չսպասելով նախկին պատգամավորը անջատեց հեռախոսը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահմյանը Oragir․News-ին տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 297 հոդվածի, 2-րդ մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։