Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։
Արմեն Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։ Նա անցնում է նաև մեկ այլ քրգործով. նա մեղադրվում է ընտրողներին ուղղորդելու մեջ: Նրա դեմ հարուցված քրգործով նիստերը շարունակվում են։
Հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։