Տաքսի սերվիս «Միռոտվորեց»․ մինիմալ` 150 հազար, սպասելավարձ չկա
copy image url

Տաքսի սերվիս «Միռոտվորեց»․ մինիմալ` 150 հազար, սպասելավարձ չկա

Ներքին 2 տարի առաջ - 08:55 13-02-2023
Ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից Բերձորի միջանցքը փակելը ռուս խաղաղապահները բիզնեսի առարկա են դարձրել։

Մասնավորապես, Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Գորիս մարդ տեղափոխելու ու հետ բերելու համար մեկ անձից պահանջում են 150 հազար դրամ։

Այսինքն՝ օրական ընդամենը մի քանի հոգի տեղափոխելով` խաղաղապահները միլիոններ են աշխատում։ Դրանից հետո նրանք այլևս կամք, ցանկություն կունենա՞ն միջանցքը բացելու, երբ ամբողջ ամսվա աշխատավարձը մեկ օրում են վաստակում՝ խաղաղապահի առաքելությունը թողած, «տաքսավատ» են անում։

Իհարկե, այս ծառայությունը դեռևս զարգացման տեղ ունի, ասենք` լինի հատուկ ծրագիր, որը կֆիքսի հաճախորդի տեղը, թույլ կտա ընտրություն կատարել, թե ինչ տրանսպորտով ես ցանկանում երթևեկել կամ իջնելուց հետո գնահատում ես խաղաղապահին։

Ամեն դեպքում ակնհայտ է, որ սա լուրջ հեռանկարներ ունեցող բիզնես է և կարող է գործարկվել ամբողջ Հարավային Կովկասում։

Ամենից շատ դիտված