«Համմեր»-ի վարորդը նախկինում եղել է հոգեբուժարանում, հետո՝ հիվանդանոցներից մեկում, որտեղից փախել է․ shamshyan.com
copy image url

«Համմեր»-ի վարորդը նախկինում եղել է հոգեբուժարանում, հետո՝ հիվանդանոցներից մեկում, որտեղից փախել է․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 15:50 11-02-2023
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Կառավարության շենքերի դռների մոտ երթևեկող և պարեկների օրինական պահանջներին չենթարկված՝ «Համմերի»-ի 25-ամյա վարորդը Գեղամ Սահրադյանն է:

Նա նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա երբ հոգեբուժարանից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, նա այդ հիվանդանոցից դիմել է փախուստի։

Արարատի մարզի բնակիչ Գեղամ Սահրադյանը հայտնաբերվել է գիշերը ժամը 03։20-ի սահմաններում Երևանի Խորենացի փողոցում, ժողովրդին հայտնի «Ոսկու աշխարհի» մոտ: