Միասնական քննությունների՝ երկու փուլով անցկացնելը կես քայլ է դեպի ավելի լավ ընդունելության համակարգ․ փորձագետ
copy image url

Միասնական քննությունների՝ երկու փուլով անցկացնելը կես քայլ է դեպի ավելի լավ ընդունելության համակարգ․ փորձագետ

Ներքին 2 տարի առաջ - 14:56 11-02-2023
Ինչպես հայտնի է, հունվարի 15-ից մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները: Սա նորամուծություն է, երբ դիմորդներին հնարավորություն է տրվում երկու անգամ քննություն հանձնելու։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Օragir.News-ի հետ զրույցում, խոսելով նորամուծության արդյունավետությունից, ասաց. «Դա կարծես ավելի շատ օգնություն է մեր դիմորդներին, բայց դա գնահատում եմ կես քայլ դեպի լավ ընդունելության համակարգ ունենալը։ Որովհետև զարգացած արևմտյան երկրներում, օրինակ, այդպիսի հնարավորություն անսահմանափակ թվով ունեն այնտեղի դիմորդները»։

«Այնտեղ շատ լիցենզիա ունեցող գործակալություններ կան, գնում են այդ գործակալությունները, թեստեր են հանձնում, իրենց գիտելիքները ստուգում են և պահում են իրենց գիտելիքների գնահատականները իրենց մոտ, որպեսզի ցույց տան համալսարաններին ընդունելությունների ժամանակ, այսինքն՝ սահմանափակված չէ երկու անգամ, երեք անգամ, չորս անգամ, որքան նա ուզենա։ Իսկ սա, ըստ էության, քայլ է այդ ուղղությամբ, բայց դերևս կիսատ քայլ»,- ասաց Մխիթարյանը։

Հարցին, թե ամփոփիչ որևէ տվյալներ կա՞ն, կարո՞ղ ենք այս փոփոխությանն արդյունավետությունից խոսել, Մխիթարյանն ասաց. «Արդյունքների մասին տեղյակ չեմ, բայց ընդհանուր պատկերը կարծես թե նույնն է, բայց պետք է ուսումնասիրություն արվի, հասկանանք, որովհետև հիմա դեռ կիսատ է, չենք էլ կարող ասել՝ դիմորդները որքան շատ կլինեն՝ երկրորդ անգամ հնարավորություններ ունենալու դեպքում։ Հետո կարելի է ամփոփել, տեսնել, օրինակ, անցած տարավա հետ համեմատած մենք առաջընթաց գրանցեցի՞նք, թե՞ հակառակը»։

Դիտարկմանը, որ այս տարվա հեռակայի ընդունելության կարգում էլ փոփոխություններ եղան, և դրանից դիմորդների թիվը էլ ավելի նվազեց, քանի որ քչերը կարողացան հաղթահարել անցողիկ շեմը, կրթության փորձագետն արձագանքեց. «Դա կապված է նրա հետ, որ բոլոր հայաստանյան բուհերի համար ընդունելությունը կազմակերպվեց ընդհանուր մեկ քայլով, և դա բերեց նրան, որ այն պարապած դիմորդները, ովքեր վստահ էին, որ կընդունվեն, դիմեցին ավելի բարձր վարկանիշ ունեցող բուհեր և ավելի բարձր վարկանիշ ունեցող մասնագիտությունների համար, և դա էր պատճառը, որ օրինակ՝ Ագրարային համալսարանը ունեցավ ընդամենը 43 ուսանող առաջին կուրսում, այնինչ տեղերի թիվը մոտավորապես 1000 էր, այսինքն՝ ստացվում է որ եթե նախկինում նրանք կարող էին ատեստատով, առանց քննություններ հանձնելու ընդունվել, օրինակ, Ագրարային համալսարան, հիմա այդ հնարավորությունը չուներ, իսկ եթե նա կարող է դրական գնահատական ստանալ ընդունելության քննություններում, հաստատ չի գնա Ագրարային համալսարան, այլ կգնա այնպիսի համալսարան, որը ավելի բարձր վարկանիշ ունի և աշխատաշուկայում կարող է ավելի բարձր վարձատրություն ապահովել։ Սա է պատճառը, և սա էլ է դրական, որովհետև ավելի փոքր, ավելի նվազ զարգացած կամ զարգացման հնարավորություն չունեցող բուհերը հետզհետե կմիավորվեն, և ոչ թե վարչական մեթոդներ օգտագործելով, ինչպես անցած տարի եղավ, ուղղակի բուհերը վերցնեն և միավորեն իրար։ Պետք է հիմնական վճռորոշ դերը վերապահվի ուսանողին»,- ասաց Մխիթարյանը։

Խոսելով վերջին տարիներին բուհերում մեր դիմորդների նվազ թվից՝ Մխիթարյանը ասաց, որ դա ունի մի քանի պատճառ. «Դիմորդեների թիվը նվազել է․ այդտեղ մի քանի գործոն կա, առաջինը այն է, որ բնակչության թիվն է նվազում, և երկրորդն այն է, որ շատ դիմորդներ մտածում են, որ չորս կամ վեց տարի ծախսել բուհերում սովորելու համար կարիք չունի, նրանք կարող են մի քանի ամսում դասընթացներ անցնել և միանգամից անցնել աշխատաշուկա շատերն այդպես էլ անում են»,- ասաց Մխիթարյանը։

Մխիթարյանը նշեց նաև, որ որոշակի փոփոխություններ պետք է լինեն կրթական համակարգում, բուհերը պետք է վերանայեն իրենց ծրագրերը։

«Դրա համար իմ հորդորը բուհերին է ուղղված․ նրանք պետք է իրենց կրթական ծրագրերը այնպես ձևակերպեն, որպեսզի ուսանողները գնան՝ այդ ամբողջ կրթությունը բուհերում ստանալու, նույնիսկ կարճաժամկետ։ Վերապատրաստման դասընթացներ անեն, առանձին մոդուլներով կրթություն անեն, ուսանողները հնարավորություն ստանան, որոշ մոդուլներ մի բուհից վերցնել, որոշ մոդուլներ՝ ուրիշ, և մենք կկարողանանք բուհերը ևս մոդեռնիզացնել»։

Հարցին, թե նախկինում հայ ծնողները շատ էին կարևորում կրթությունն ու բուհի դիպլոմը, անկախ նրանից՝ իրենց երեխաներն ունեին բարձր առաջադիմություն, թե ոչ, իսկ հիմա այդ տենդենցը նվազել է, կարո՞ղ ենք ասել, որ մեր հասարակությունը էլ չի կարևորում բարձրագույն կրթությունը, Մխիթարյանն պատասխանեց. «Բուհերը մնացել են, հին ձևերով են աշխատում, իսկ դիմորդների պահանջները այլ են։ Իսկապես դեռևս կա մեզ մոտ ծնողների այն մոտեցումը, որ մեր երեխաները պետք է բուհի ուսանող դառնան, բայց դա գնալով նվազում է, որովհետև ուսանողների՝ դիմորդների կամքն էլ է այստեղ կարևոր»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ