Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը
copy image url

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը

Ներքին 2 տարի առաջ - 21:12 10-02-2023
Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր՝ փետրվարի 10-ին, շարունակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը:

Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Միջնորդության հիմքն այն է, որ գործերը քննվում են դատարանում՝ բացառապես մեղադրանքի շրջանակներում, սակայն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականին ընդունված ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչը, ըստ Օրբելյանի, չկա նոր ՔՕ-ում, դա նշանակում է, որ դատարանում չի կարող քննվել գործ մի հոդվածի վերաբերյալ, որն ուժը կորցրել է։

Դատարանը, սակայն, մերժել է պաշտպանի միջնորդությունը եւ նիստը հետաձգել:

Ամենից շատ դիտված