Վերջին մեկ ամիսը ես անընդհատ գրում եմ Գլխավոր դատախազության անգրագիտության մասին․ սա հերթականն էր․ Տիգրան Աթանեսյան
copy image url

Վերջին մեկ ամիսը ես անընդհատ գրում եմ Գլխավոր դատախազության անգրագիտության մասին․ սա հերթականն էր․ Տիգրան Աթանեսյան

Ներքին 2 տարի առաջ - 19:37 09-02-2023
«Ես չեմ լսել ու չեմ հետևել գլխավոր դատախազին, կյանքում ունեմ շատ ավելի հետաքրքիր զբաղմունքներ, քան տիկին Վարդապետյանին լսելը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններին։

«Իր համար մեծ պատիվ կլինի, որ ես իրեն մեկնաբանեմ։ Միայն վաղեմության ժամկետի վերաբերյալ մի փոքր կտոր լսեցի, հասկացա, որ հերթական անգրագիտությունն է։ Վերջին մեկ ամիսը ես անընդհատ գրում եմ Գլխավոր դատախազության անգրագիտության մասին, այդ առումով է միայն հետաքրքիր այդ միջնորդույթւոնները։ Բայց էլի եմ ասել, որ պարոն Օհանյանի միջնորդությունների հետ դա կապ չունի։ Պարոն Օհանյանը ունի պաշտպաններ, իրենք իրենց կարծիքը կասեն։ Ամեն դեպքում՝ միայն այդ կտորի վերաբերյալ կարող եմ ասել, որ օրինականության, իրավաբանության որևէ սկզբունք իսպառ վերացել են մեր երկրում»։

Անդրադառնալով լրագրողների հարցերից խուսափելուն՝ Աթանեսյանն ասաց, որ Վարդապետյանն հերթական անգամ խայտառակ չլինելու համար է խուսափել հարցերից։ Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում հայտարարել է, որ Ս.Օհանյանը դիրքորոշում չի հայտնել իր նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ, ուստի քրեական հետապնդումը շարունակվում է ընդհանուր կարգով: ՀՀ գլխավոր դատախազը, ինչպես շատ այլ հարցերում, կոպիտ կերպով սխալվում է: Վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է բոլոր դեպքերում, բացառությամբ, եթե անձը առարկում է դրա դեմ, այսինքն՝ արտահայտում է հստակ դիրքորոշում: Պետության անկման հերթական դրվագը:

Հ.Գ. Թյուրիմացություններից խուսափելու համար՝ սույն գրառումը կոնկրետ Ս.Օհանյանի գործի հետ որևէ կապ չունի»։

Ամենից շատ դիտված