Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները չեն դադարեցվել և չեն էլ կարող դադարեցվել. փաստաբան
copy image url

Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները չեն դադարեցվել և չեն էլ կարող դադարեցվել. փաստաբան

Ներքին 2 տարի առաջ - 10:33 09-02-2023
Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները չեն դադարեցվել և չեն էլ կարող դադարեցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նաև նշել է. «ԲԴԽ որոշմամբ ընդամենն արձանագրվել է, որ նրան հատկացված դատավորի հաստիքը թափուր է, որպեսզի նոր դատավորի նշանակման հնարավորություն լինի։

Արդարացման դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո Բախշիյանի իրավունքներն ու կարգավիճակն ամբողջությամբ ենթակա են վերականգնման՝ առանց որևէ վատթարացման»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ից տեղեկացրել էին, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ տարբեր քրեական գործերի շրջանակներում լիազորությունները կասեցված 6 դատավորներ դադարել են պաշտոնավարել։ Նրանք են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Աղվան Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյան։

Ամենից շատ դիտված