Արգիշտի Քյարամյանի պաշտոնավարումից ի վեր՝ ՔԿ-ում աշխատանքից ազատվել է 309 աշխատակից
copy image url

Արգիշտի Քյարամյանի պաշտոնավարումից ի վեր՝ ՔԿ-ում աշխատանքից ազատվել է 309 աշխատակից

Ներքին 2 տարի առաջ - 18:34 08-02-2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պաշտոնավարումից ի վեր ՔԿ-ում զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող 164 աշխատակից։

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը ՔԿ նախագահ է նշանակվել 2021 թ-ի հուլիսի 12-ին։

Oragir.News-ի հարցմանն ի պատասխան, ՔԿ-ից հայտնել են, որ 2021թ. և 2022թ. առաջին կիսամյակին նախորդող ժամանակահատվածում, նույն 1,5 տարվա ընթացքում ՔԿ-ում աշխատանքից ազատվել է 160 աշխատակից։

2021 թ-ի երկրորդ կիսամյակի և 2022 թ-ի ընթացքում աշխատանքից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեում հայեցողական, քաղաքացիական աշխատանք կատարող, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող, տեխնիկական սպասարկում իրականացնող 145 անձ։ Համադրելի նախորդ ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է 125 անձ: ՔԿ-ից հայտնել են նաև, որ 295 անձ աշխատանքից ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա:

Ի պատասխան նշանակումների հարցին՝ ՔԿ-ից հայտնել են, որ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում նշանակվել է ինքնավար պաշտոն զբաղեցնող 326 անց։

Նախորդող համադրելի ժամանակահատվածում՝ նշանակվել է ինքնավար պաշտոն զբաղեցնող 152 անձ, հայեցողական, քաղաքացիական աշխատանք կատարող, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող, տեխնիկական սպասարկում իրականացնող 126 անձ»:

Ամենից շատ դիտված