Սրվող ճգնաժամը կարող է վերածվել աղետի, իսկ կոչերը չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա․ Միրզոյան
copy image url

Սրվող ճգնաժամը կարող է վերածվել աղետի, իսկ կոչերը չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա․ Միրզոյան

Ներքին 2 տարի առաջ - 16:19 08-02-2023

Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին՝ իրավիճակը տարածաշրջանումն մնում է փուխր և լարված, նոր թեժացման հավանականություն է զգացվում։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Միրզոյանի խոսքով՝ 2020թ. Արցախի և Հայաստանի դեմ, 2021թ. մայիսին և նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված մարտահրավերները ոչ միայն նվազագույնի են հասցնում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, այլև սպառնում են հայկական դեմոկրատիային։

Նախարարը հիշեցրել է, որ ահա արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանը, եռակողմ հայտարարության շրջանակում կոպտորեն խախտելով իր պարտավորությունները և Միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, շրջափակել է Բերձորի միջանցքը։

Նախարարը նշել է, որ սրվող ճգնաժամը կարող է վերածվել աղետի, իսկ կոչերը չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա։ Այս առնչությամբ Միրզոյանն ընդգծել է գործողությունների եւ միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը՝ շրջափակումը եւ էթնիկ զտումները դադարեցնելու եւ ապագա ագրեսիան կանխելու համար։ Նախարարը նշել է Լաչինի միջանցք փաստահավաք միջազգային խումբ ուղարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ԵՄ մոնիթորինգային խմբի աշխատանքի կարեւորությունը։

Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, մարդու իրավունքների զանգվածային խախտումները չեն կարող խաղաղության եւ կայունության հիմք ստեղծել։ Հայաստանը բազմիցս հայտարարել է կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին՝ հանուն խաղաղության Հարավային Կովկասում։ Ըստ Միրզոյանի, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։


Հայաստանն ու Ռուսաստանը ունեն դաշնակցային հարաբերություններ, ընդարձակ օրակարգ։ Ասել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճգնաժամ կա Մոսկվայի հետ հարաբերություններում։

Նախարարի խոսքով՝ շատ հարցերում կա համաձայնություն, իսկ որոշ հարցերում կա նաև հանրային անհամաձայնություն, օրինակ՝ ՀԱՊԿ-ի գնահատականների վերաբերյալ։ Դա ճգնաժամ անվանելը մեծ չափազանցություն կլինի, ընդգծեց նախարարը։

«Մենք կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն կա եւ դեռեւս չկա»,- ասաց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված