Հայաստանը կարող է ազատագրվել նիկոլիզմի չարիքից, եթե պայքարի անկյունաքարը դառնա հանրային բարոյականությունը․ Մելիքյան
copy image url

Հայաստանը կարող է ազատագրվել նիկոլիզմի չարիքից, եթե պայքարի անկյունաքարը դառնա հանրային բարոյականությունը․ Մելիքյան

Ներքին 2 տարի առաջ - 19:59 07-02-2023
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրբաթ օրվա «գաստրոլները» ցանկալի ու արագ արդյունք տվեցին. վերադասները որդուն ազատեցին պատասխան տալուց։

Գիտե՞ք ինչ եմ կարծում այս առթիվ։ Կարծում եմ՝ Գուրգեն Արսենյանի՝ ուրբաթ օրվա ստոր արարքի համար հանրային բարոյականության տեսակետից նրան իրավունք ունեն քննադատել միայն նրանք, ովքեր երբևէ զոհել են անձնականը հանուն հանրայինի, կամ գոնե երբևէ չեն զոհել հանրայինը հանուն անձնականի։

Հայաստանը կարող է ազատագրվել նիկոլիզմի չարիքից, եթե պայքարի անկյունաքարը դառնա հանրային բարոյականությունը»։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է։

Ամենից շատ դիտված