Խաչատուրովի սանիկն ու կնոջ քրոջ ամուսինն են Օհանյանի լիազորագրով օտարել Արմաշի զորամասը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:01 07-02-2023
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։

ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ գործում առկա փոխկապակցված անձինք ովքե՞ր են, ի՞նչ կապ ունեն պաշտոնյաների հետ, Սեյրան Օհանյանն իմացե՞լ է, որ գույքն օտարում է նշյալ անձանց, որ կան փոխկապակցված անձինք, նա տեղյակ եղե՞լ է, որ հողային օրենսգրքով արգելված է դա վաճառել։

Ի պատասխան Աննա Վարդապետյանը նշեց․ «Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է։ Իսկ Նորայր Կարապետյանն ու Արմեն Գևորգյանը երկու քույրերի ամուսիններ են։ Սեյրան Օհանյանը չէր կարող տեղյակ չլինել, որովհետև երկու դեպքում էլ լիազորագիր է տվել՝ նույն նոտարական գրասենյակում կատարված գործարքի համար։ Կարո՞ղ էր տեղյակ լինել․ եթե չեմ սխալվում, ՊՆ-ն մի ամբողջ իրավաբանական վարչություն ունի։ Վստահ եմ, որ իրավաբաններն առնվազն պետք է հնչեցրած լինեին ահազանգը։ Ամեն դեպքում, Սեյրան Օհանյանը չի հայտնել մեզ, որ տեղյակ չի եղել այդ մասին»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում