Բայդենը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
copy image url

Բայդենը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Արտաքին 2 տարի առաջ - 15:50 07-02-2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը։

Բայդենը ցավակցել է Էրդողանին՝ Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի առկայության կապակցությամբ։ Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բնական աղետից տուժածներին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Սիրիայի տարածքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետեւանքների վերացման վարչության տվյալներով՝ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,1 հազարը, ավելի քան 12 հազար մարդ վիրավորվել է։ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել՝ բնական աղետից տուժածների համար։ Թուրքիայի իշխանությունները միևնույն ժամանակ կոչ են արել բնակչությանը չվերադառնալ իրենց տները՝ հետցնցումների հնարավորւթյան պատճառով։

Ամենից շատ դիտված