Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
copy image url

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Արտաքին 3 տարի առաջ - 18:59 21-08-2021

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մանրամասն քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ըստ զեկույցի՝ պետությունների ղեկավարները նշել են իսլամական հանրապետությունում կայունության և քաղաքացիական խաղաղության ապահովման կարևորությունը, «կարգուկանոնի և օրինականության խստագույն պահպանումը»:

«Ընդգծվել է ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների առաջնահերթ բնույթը», - ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշվել է մամուլի ծառայությունում, երկուստեք պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական հարցերում:

Հաղորդվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները ցավակցություն են հայտնել Թուրքիայում ՌԴ ՊՆ Be-200ES հրշեջ ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

«Էրդողանը միաժամանակ ընդգծել է հանրապետությունում անտառային հրդեհների դեմ պայքարում ռուս օդաչուների նշանակալի ներդրումը և իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել ցուցաբերած օգնության համար», - ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, քաղաքական գործիչները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր`առաջին հերթին էներգետիկ ոլորտում:

Օգոստոսի 14-ին Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Կահրամանմարաս քաղաքի մոտակայքում կործանվել է ռուսական «Բե -200» ինքնաթիռը: Ավիավթարի հետևանքով զոհվել են անձնակազմի 5 անդամներ ռուս զինվորականներից, ինչպես նաև ինքնաթիռում գտնվող թուրքական կողմի երեք ներկայացուցիչներ:

Ինքնաթիռը վարձակալության է տրվել թուրքական իշխանությունների կողմից Ռուսաստանից: Օդանավն օգտագործվել է Թուրքիայի անտառտնտեսության գլխավոր տնօրինության կողմից`անտառային հրդեհները մարելու համար:

Ամենից շատ դիտված