Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի գաղտնի դրոշմագրով միջնորդագիրը կքննարկվի փակ նիստով
copy image url

Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի գաղտնի դրոշմագրով միջնորդագիրը կքննարկվի փակ նիստով

Ներքին 2 տարի առաջ - 10:57 07-02-2023
ԱԺ–ում մեկնարկել է հերթական քառօրյան։ Այսօր պետք է քննարկվի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի գաղտնի դրոշմագրով միջնորդագրի քննարկումը փակ նիստով անցկացնել։ Պատգամավորները կողմ քվեարկեցին որոշմանը և այդ նիստը փակ կանցկացվի։

Իսկ այս պահին ԱԺ-ում բաց նիստով քննարկվում են Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի մյուս միջնորդությունները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում է և ներկայացնում է միջնորդությունները։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստին։

Ամենից շատ դիտված