Արդեմն մի քանի օր է, մայրաքաղաքում ձյուն է տեղում։ Փողոցում բավականին անմխիթար վիճակ է, տրանսպորտային միջոցները շատ դանդաղ են երթևեկում վթարներից խուսափելու համար։

Մայթերին մերկասառույց է, որի պատճառով շատ քաղաքացիներ սայթակում են, ընկնում և կոտրվածքներ ստանում։

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում տարբեր իրավիճակ է։ Ձյան առատ տեղումների հետևանքով առաջացած անմխիթար իրավիճակը մայրաքաղաքի կենտրոնում այնքան տեսանելի չէ, որքան ծայրամասերում։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում տիրող իրավիճակը։ Փողոցներում ձնամաքրման աշխատանքներ չեն տարվել, մեքենաները շատ դանդաղ են ընթանում, հնարավոր վթարներից խուսափելու համար, այդ ամենին զուգահեռ, բաց է նաև դիտահորը, իսկ վարորդները շրջանցում են դիտահորը։
Նույն իրավիճակն է տիրում նաև թաղապետարանին կից այգում։

Ըստ երևույթին այգիներում գործում է «մարդիկ կքայլեն՝ ճանապարհը կբացվի կամ արև դուրս կգա՝ ձյունը կհալվի» սկզբունքը։


