Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում այսօր բաց դռների օր էր
copy image url

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում այսօր բաց դռների օր էր

Ներքին 2 տարի առաջ - 18:28 03-02-2023
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ այսօր՝ փետրվարի 3-ին, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում բաց դռների օր էր: Այս մասին հայտնում են հիվանդանոցից։

Օնկոլոգիայի կլինիկայի բժիշկները անվճար խորհրդատվություններ տրամադրեցին քաղաքացիներին:

Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժիշկ-ուռուցքաբան, քիմիաթերապևտ, ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Հարությունյանը նշում է, որ նման նախաձեռնությունները հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունեն:

«Սա ևս մեկ առիթ է խոսելու և տեղեկացնելու մարդկանց քաղցկեղի մասին, կոտրելու կարծրատիպեր, որպեսզի մարդիկ չվախենան ժամանակին դիմել բժշկի, հետազոտվել: Պետք չէ վախենալ հետազոտության արդյունքում խնդրի ի հայտ գալուց: Քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը մեծացնում է բարեհաջող բուժման հնարավորությունները, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես ավելի հեշտ և թեթեւ է լինում պացիենտների համար»,-նշում է բժիշկը:

Նշենք, որ այսօրվա խորհրդատվություններին գրանցվել էին ինչպես նախնական ախտորոշմամբ հիվանդները, այնպես էլ կլինիկայում բուժում ստացողները: Յուրաքանչյուր բուժառուի հետ մասնագետները քննարկել են առողջական վիճակը, արդեն իսկ իրականացված բուժումը և հաջորդ քայլերի անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված