Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի նրբությունները. ով է զանգել, ինչ են խոսել
copy image url

Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի նրբությունները. ով է զանգել, ինչ են խոսել

Ներքին 2 տարի առաջ - 21:00 01-02-2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են օրակարգային կարևորագույն հարցեր։ Երկու երկրների ղեկավարների քննարկած հարցերի շրջանակը հայկական ու ռուսական կողմերը, սակայն, ներկայացնում են տարբեր շեշտադրումներով։

Հետաքրքրական է, որ կողմերի հաղորդագրություններում այս մոտեցումն արձանագրվել է նաև նախկինում։ Հաճախ էլ հեռախոսային միևնույն խոսակցության ընթացքում տեղի ունեցած քննարկման մասին կողմերի հայտնած տեղեկությունը միմյանց համընկնում է միայն մասնակիորեն։ Սա շատ խոսուն փաստ է, և բավականին ընդգրկուն տեղեկություն է փոխանցել քննարկված հարցերի վերաբերյալ կողմերի առաջնահերթությունների ու դրանցում ունեցած մոտեցումների մասին։

Հատկանշական է, որ ի տարբերություն հայկական կողմի՝ ռուսական կողմը երկու երկրների ղեկավարների միջև կայացած վերջին հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունն սկսում է՝ շեշտադրելով, որ այն կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Սա ակնհայտ նպատակ է հետապնդում ցուցադրելու մեր երկրում առկա խնդիրների լուծման նպատակով ՌԴ-ից ՀՀ իշխանությունների կախվածության փաստը։

Այսպիսով, ըստ երևույթին, նպատակ է հետապնդվում ընդգծելու ՌԴ գերիշխանությունը տարածաշրջանում։ Հայկական կողմի հաղորդագրությունում երկրի ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի մասին տեղեկությանն անմիջապես հաջորդում է Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացման կարևորության վերաբերյալ Փաշինյանի անդրադարձին։ Ներկայացվում է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեության հարցի քննարկման վերաբերյալ տեղեկությունը։ Հայկական կողմի հաղորդած այս վերջին երկու տեղեկությունները ռուսական հաղորդագրությունում բացակայում են։

Փոխարենը ռուսական կողմն անմիջապես անցում է կատարում Արցախում առկա ընթացիկ իրավիճակի քննարկման մասին տեղեկությանը՝ հաղորդելով, որ շեշտադրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ հայտարարության ամբողջական փաթեթի հետևողական իրականացման կարևորությունը։ Հայկական հաղորդագրությունում նույնպես ներկայացվում է կողմերի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնության լիակատար իրագործման կարևորության փաստը՝ առավել մանրամասն հղում կատարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին, հայկական, ռուսական ու ադրբեջանական կողմերի միջև համատեղ ստորագրված եռակողմ պայմանավորվածություններին։

Կողմերի հաղորդագրություններն ավարտվում են միանման՝ հայ-ռուսական գործակցության օրակարգային հարցերի մասին մտքերի փոխանակման վերաբերյալ տեղեկությամբ։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան