Արդեն 12 տարի է, որ Արարատի մարզի Այնթափ համայնքի բնակիչ Գառնիկ Հակոբյանը չի կարողանում քայլել։ Հիվանդության հետևանքով կորցրել է զույգ ոտքերը։ Գառնիկ Հակոբյանը 61 տարեկան է։ Ապրում է միայնակ։ Տարիներ շարունակ դիմում է պատկան մարմիններին, խնդրում է՝ օգնեն մեղմել ամպուտացված ոտքերի ցավերը։ Պրոթեզներ կրել չի կարողանում, ասում է՝ սուր ցավը տանջում է։ Գառնիկ Հակոբյանը ապրում է ծանր պայմաններում։ Տեղաշարժվելու ոչ մի միջոց չունի։
Օրագիր․News-ի հետ զրույցում հայտնեց՝ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Փորձում է խոսքը հասանելի դարձնել, գիտակցում է՝ ապրելու իրավունք ունի, բայց շարունակ նսեմացնում են իրեն։
Լուսին Ղազարյան
Մանրամասները՝ տեսանյութում։