ՊԲՀՖ-ն հիշատակել է հայ և ադրբեջանցի բռնցքամարտիկների չկայացած դիմակայությունը և պաշտպանել Հակոբկոխյանին
copy image url

ՊԲՀՖ-ն հիշատակել է հայ և ադրբեջանցի բռնցքամարտիկների չկայացած դիմակայությունը և պաշտպանել Հակոբկոխյանին

Սպորտ 2 տարի առաջ - 15:20 01-02-2023
Հայկական բռնցքամարտում սկանդալ է հասունացել։

Լեգենդար մարզիկ Իսրայել Հակոբկոխյանը ռինգ է բարձրացել և իր դժգոհությունը հայտնել Նիկոլ Փաշինյանից, իր որդու հանդեպ կողմնակալ վերաբերմունքից։ Մանրամասն՝ այստեղ։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է ներկայացրել․

«ՊԲՀՖ բռնցքամարտիկներին թույլ չեն տալիս մասնակցել Հայաստանի առաջնությանը

Դինամո ՄՀԿ-ում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մի շարք ուժեղագույն բռնցքամարտիկների, որոնք պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի կազմում մասնակցում են տարբեր միջազգային մրցաշարերի, թույլ չի տվել մասնակցել առաջնությանը: Այդ մարզիկների թվում է նաև Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն ու գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանի որդին: Այդ առիթով լեգենդար բռնցքամարտիկն այսօր ռինգում իր բողոքն է արտահայտել:

Հակոբկոխյանը նշել է, որ ինքն իր փառահեղ կարիերան կերտել է ռինգում ու հիմա էլ որոշել է բողոքի ակցիա անել հենց ռինգում, քանի որ իրեն ճանաչում է ամբողջ բռնցքամարտի աշխարհը։ Լեգենդար բռնցքամարտիկի խոսքով, եթե իր որդին կանոնակարգ խախտած լիներ, ապա կպատժվեր միջազգային ֆեդերացիայի կողմից:

Նշենք, որ նախորդ տարի ՊԲՀՖ բռնցքամարտիկները Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հրավերով Կելցեում մասնակցում էին միջազգային մրցաշարի, սակայն մրցումների կեսից հայ բռնցքամարտիկներին հեռացրին մրցաշարին, նշելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ուղարկել միջազգային ֆեդերացիա: Մրցաշարի այդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից մի քանիսին բաժին էին հասել ադրբեջանցի մրցակիցներ, արդյունքում հաղթանակները տրվեցին հարևան երկրի բռնցքամարտիկներին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիան հայտարարում է, որ շարունակելու է մասնակցել միջազգային տարբեր մրցաշարերի, ինչպես նաև պրոֆեսիոնալ մենամարտերի ու բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը»։