Արցախը Հայաստան չէ և վերջ. Հ1-ն օգտագործում է ադրբեջանական տեղանուններ
copy image url

Արցախը Հայաստան չէ և վերջ. Հ1-ն օգտագործում է ադրբեջանական տեղանուններ

Ներքին 2 տարի առաջ - 21:03 31-01-2023
Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթանում են լսումներ, որոնք վերաբերում են Հայստանին ու Ադրբեջանին: Դատարանն առաջին օրը քննեց Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, իսկ այսօրարդեն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված մեղադրանքները:

Հաագայի դատարանում ՀՀ-ն պատասխանում է ադրբեջանական մեղադրանքներին։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է նիստի ամբողջ ընթացքը՝ զուգահեռաբար ապահովելով թարգմանություն։

Եղիշե Կիրակոսյանի ելույթից հետո Հայաստանի շահերը ներկայացնող Մրֆին, խոսելով Հայաստանի կողմից իբրև թե օկուպացված տարածքներում ականներ տեղադրելու մասին, մի քանի անգամ օգտագործում է Արցախի որոշ տեղանուններ, որոնք Հանրային հեռուստաընկերության թարգմանիչները ներկայացնում են ադրբեջանական տարբերակով՝ Քելբաջար, Աղդամ, Շուշա, Լաչին։

Ինչևէ, պարզ է, որ Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես պետական հեռուստաալիք, շարունակում է երկրի իշխանությունները բռնած գիծը։