Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն՝ կոչ անելով չտրվել կեղծ լուրերին։