Նորքի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի նախկին փոխտնօրեն, Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը հանգիստ կարող է մամուլի խոսնակ աշխատել։
Մարդ, ով այսօր որեւէ պետական պաշտոն չի զբաղեցնում եւ ըստ էության՝ պարտավորություն չունի հանրության հետ կապերը ապահովելու, ավելին՝ որեւէ լիազորություն չունի դա իրականացնելու, հանրության խիստ օպերատիվ տեղեկացրեց Հրազդանում ավելի քան 30 երեխայի հոսպիտալացման դեպքի մասին, պատճառը աշակերտի՝ անհայտ գազ օգտագործելն է։ Ավելի ուշ հայտնեց, որ երեխաների վիճակը բավարար է, դուրս են գրվել հիվանդանոցից։
Մի խոսքով՝ այս տեմպերով Աշոտ Սարգսյանը ոչ միայն նախարարի խոսնակ կդառնա, այլեւ վարչապետի․ այժմյան խոսնակները «թող զգույշ լինեն»։