Ինչո՞ւ են Սեյրան Օհանյանին այդ ողբերգական դեպքի հետ արհեստականորեն կապում․ Վիգեն Խաչատրյան
copy image url

Ինչո՞ւ են Սեյրան Օհանյանին այդ ողբերգական դեպքի հետ արհեստականորեն կապում․ Վիգեն Խաչատրյան

Ներքին 2 տարի առաջ - 00:18 24-01-2023
«Եթե Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին քննարկումներն ամիսներ առաջ էին տեղի ունենում, ապա ինչո՞ւ են այդ ողբերգական դեպքի հետ արհեստականորեն կապում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ՀՀ իշխանությունները ՀՀ Պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ մեղադրանքի նախաձեռնությամբ փորձում են շեղել հանրության ուշադրությունը՝ Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ողբերգական դեպքից, այդպիսով նաև մեղմել ՀՀ պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջը։

«Կարծում եմ, որ այդպիսի տեսակետի արտահայտումն էժան շահարկում է, որը մեկնաբանության կարիք չի զգում»,- արձագանքեց պատգամավորը։

Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու ավելի վաղ չէին նախաձեռնվում Սեյրան Օհանյանի նկատմամբ մեղադրական վարույթները, այլ միայն հիմա։

«Այդ առումով՝ տեսակետ ունենում են, երբ նյութը ներկայացվում է։ Առայժմ մենք գիտենք, որ Դատախազությունը նման հարցադրումով պետք է մտնի Ազգային ժողով։ Երբ խնդիրն օրակարգում ընդգրկվի, դատախազը զեկուցի, զեկուցման արդյունքում էլ կառաջանան հարցեր, որին, կարծում եմ, դատախազը կպատասխանի։ Ըստ այդմ էլ ԱԺ-ն որոշում կկայացնի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված