Դանիացին Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել է Ղուրանի պատճենը

Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:00 21-01-2023
Շվեդիայի իշխանությունները կրկին թույլ են տվել դանիական աջակողմյան Stram Kurs շարժման առաջնորդ Ռասմուս Պալուդանին հրապարակայնորեն այրել Ղուրանի պատճենը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց։

Փալուդանը հունվարի 15-ին շվեդական լրատվամիջոցներին ասել է, որ այլևս մտադիր չէ Շվեդիա գալ Ղուրանը այրելու համար, քանի որ տեղի ոստիկանությունը չի կարող պատշաճ կերպով պաշտպանել այն։

Դեպքին արձագանքել է նաև Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը։ Նա Ստոկհոլմում Սուրբ Ղուրանի այրումը որակել է որպես ատելության և մարդկության դեմ բացահայտ հանցագործություն։

«Մենք խստորեն դատապարտում ենք սա։ Այս գործողությունը թույլատրելը, չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, ատելության հանցագործությունների և իսլամաֆոբիայի խրախուսում է: Սուրբ արժեքների դեմ ոտնձգությունը ոչ թե ազատություն է, այլ ժամանակակից բարբարոսություն»,- գրել էր Կալինը։

Ավելի ուշ տելեգրամյան ալիքները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Պալուդանին այրում Ղուրանի պատճենը։