SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի խորհրդայնացման 50 ամյակի հուշակոթողի մոտ, ոչ սթափ վիճակում ռուս քաղաքացին հարձակվել է ԱՄՆ քաղաքացու վրա, պատռել փաստաթղթերը և հարվածել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 13։50-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 41-ամյա Պիտկույկ Վասիլիչը պատռել է ԱՄՆ քաղաքացի 67-ամյա Կլաուս Վիտանենի մոտ եղած Հայաստանի Հանրապետության քարտեզի պատճենը, որի պատճառով վիճաբանել և քաշքշել են միմյանց:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։