Ուղիղ եթեր
Այդ կացարանը ՊՆ բալանսի վրա չի եղել․ եթե դեռ կան պատվախնդիր սպաներ, թող անկախ հանձնաժողով կազմեն, ուսումնասիրեն դիրքերի վիճակը․ Եփրեմ Մարգարյան
copy image url

Այդ կացարանը ՊՆ բալանսի վրա չի եղել․ եթե դեռ կան պատվախնդիր սպաներ, թող անկախ հանձնաժողով կազմեն, ուսումնասիրեն դիրքերի վիճակը․ Եփրեմ Մարգարյան

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 21:11 20-01-2023
Oragir.News-ը զրուցել է ԱՏԱՆ ռազմահայրենասիրական կազմակերպության շտաբի պետ Եփրեմ Մարգարյանի հետ։

-Պարո՛ն Մարգարյան, Դուք առաջիններից էինք պնդում, որ 15 զինծառայողների մահվան պատճառը ոչ թե հրդեհն է եղել, այլ պայթյունը, ինչու Ձեզ համար հիմնավոր չէ Կառավարության նիստում հնչած վարկածը։

- 2021 թ-ին այնտեղ, որտեղ այդ նույն զորամասը տեղակայված էր, դրա հրամանատարական կետում նույն սցենարով եղել է բենզինով բռնկում, այն ժամանակ մարդկային կորուստներ չեղան, մի քանի թեթև վիրավորում, այրվածք, և տղաները դուրս եկան։ Ես համաձայն չեմ հնչած վարկածի հետ, քանի որ անգամ 10 տարեկան երեխան գիտի, որ կրակի վրա բենզին չեն լցնում, էլ ուր մնաց ինժեներա-սակրավորական վաշտի հրամանատարը, որը ամենապատասխանատու օղակներից մեկն է բանակում։ Ինչո՞ւ նա պետք է վառվող վառարանի վրա բենզին լցնի։ Բացի այդ՝ ինչպե՞ս կարող է 15 տղա այրվել, այն դեպքում, երբ դրսում մարդիկ են եղել, ինչու չեն կարողացել նրանց դուրս բերել։ Նրանք կարող էին ներքնակները կամ ծածկոցները գցել իրենց վրա ու դուրս գալ կրակից, ինչ կրակ էլ լինի։ Պատճառաբանում են, թե իբր պատուհանները զմրսված են եղել վանդակաճաղերով, բայց տեղեկություն կա, որ պատուհանների ցելոֆան է եղել, չէի՞ն կարող պառտել ու բղավել։ Ինչ վերաբերում է քնած լինելուն՝ զինվորը զգոն է։ Ի վերջո, դրսում եղած սպան կարող էր հրահանգավորել՝ ասել, ինչպես դուրս գան։ Եթե ներքնակները գցեի իրենց վրա ու դուրս գային, կարող էին թեթև այրվածքներ ստանալ, ոչ թե 15 հոգի ողջ-ողջ այրվեին կամ ծխախեղդ լինին։ Ինձ հանգիստ չի տալիս միտքը, թե ինչպես կարող է նման պատահականություն լինել, ու նույն զորամասում՝ երկրորդ անգամ նորից նույն բենզինով բռնկում լինել։

-Միտո՞ւմ եք տեսնում, ինչո՞ւ այս զորամասը։

- Ես կոնկրետ պատճառը չեմ կարող ասել, կան վարկածներ, որոնք նորմալ մարդու տրամաբանության մեջ, իհարկե, չի տեղավորվում, բայց 15 հոգու տանը մնալն ու ծխախեղդ լինելը, անհավանական է, հատկապես որ դրսում մարդ է եղել։ Անհասկանալի է, թե ինչպես հասուն, թոհուբոհով, որոշներն էլ անգամ պատերազմով անցած տղաները չեն կարողացել դուրս գալ։

-Պարո՛ն Մարգարյան, ի՞նչ կասեք, այսպես կոչված, զորամասի մասին, ինչո՞ւ էր սովորական բնակելի տունը դարձել զորամաս, ինչո՞ւ չի հարմարեցվել զորամասային պահանջներին։ Դուք, վստահաբար, շատ զորամասեր եք տեսնում, սա եզակի՞ դեպք է։

- Այդ ժամանակվոր կացարանը անգամ պաշտպանության նախարարության բալասի վրա չի եղել, ուղղակի տեղակայել են։ Եթե դեռ կան պատվախնդիր և պատվարժան սպաներ, թող անկախ հանձնաժողով կազմեն և մանրամասն քննեն, ուսումնասիրեն ու տեսնեն, թե այսօր ինչ վիճակում են դիրքերը, զորամասերը։ Հիմա բանակի բարեփոխումների մասին են գոռում։ Կարծում եմ՝ այսպես մենք այդ բարեփոխումների առաջին պտուղները քաղեցինք, առանց կրակոցի՝ 15 զոհ։ Սա՞ էր բարեփոխումը, տեսա՞ք ինչ պայմաններում է ապրում զինվորը։ Հասկանալի է, որ հայ զինվորը տանում է դժվարությունները, համակերպվում է դժվարությունների հետ, բայց բարձրաստճանների խոսքն ու գործն իրար չի բռնում։

- Պարո՛ն Մարգարյան, եթե պայթյուն լիներ, ինչպես դուք եք պնդում, արդյո՞ք պայթյունի ձայնը լսելի չէր լինի մարդկանց։

- Եթե պայթյուն է եղել, ապա, այո՛, պետք է լսելի լիներ, բայց ով է թույլ տվել այդ քանակությամբ հրակայուն հեղուկը տեղակայել քնարաններում, որտեղ մարդը քնում է, ով է թույլ տվել զնեք –զինամթերքի կողքին տեղակայել հրակայուն հեղուկ, դա անթույլատրելիէ։ Ուղղակի բանակային բարդակն այնքան է հասունացել, որ ոչ մեկն արդեն որևէ մեկի կյանքի համար չի մտածում։ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը պետք է պատժել, որովհետև ամեն մեկն իր տանը, տաք կաբինետներում նստած են, որ իրենց հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում սահմանին։ Ոչ մեկը ձմռանը իրեն նեղություն չի տալիս, որ գնա՝ տեսնի իր ենթակայության տակ գտնվող զինվորը ոնց է ծառայում։ Ողջ պատասխանատվությունը դրած է ցածրաստիճան սպայակազմի վրա։ Մյուս կողմից էլ կադրային նշանակումներին ուշադրություն դարձրեք, ո՞վ է ասել, որ որևէ մեկը կարող է գնալ, անասնաբուժական ֆակուլտետ ավարտել, գալ բանակի հետ պայմանագիր կնքել ու ծառայել որպես սպա։ Այս կադրային փոփոխություններն էլ պետք է վերանայել։ Մարդիկ գնում են 4-5 տարի ռազմական կրթություն են ստանում, տարիներ շարունակ ապրում են զինվորական կյանքով, նոր միայն իրենց վրա սպայական ուսադիր են դնում։ Սա ի՞նչ խեղկատակություն է, ինչպե՞ս կարելի է համալսարանական կրթություն ունեցող մարդուն, որը ընդհանրապես որևէ կապ չունի զինվորական որևէ մասնագիտության հետ, արագընթաց դասընթացների ուղարկեն, հետո էլ ուղարկել բանակ, այն դեպքում, երբ նա տարրական պատկերացում չունի բանակային կյանքի մասին։

- Ասացիք, որ 2-րդ բանակային կորպուսի հրամկամզը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Երեկ արդեն պաշտոնանկություններ տեսանք, բայց մտահոգություններ են հնչում, որ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում չի կարելի գլխատել մի ողջ կորպուսի հրամկազմը։ Այդ պաշտոնանկություննեը չե՞ն թուլացնի այդ կորպուսի մարտունակությունը։ Ի վերջո, քննությունը դեռ ավարտված էլ չէ։

- 2-րդ բանակային կորպուսում ես երկար տարիներ ծառայել եմ, այն ժամանակ, սա ամենամարտունակ կորպուսներից մեկն էր։ Հիմա այնտեղ բարդակ է, որովհետև սպայակազմի անդամներն իրենց տեղում չեն։ Այսինքն, հաստիքը լավն է, աշխատավարձը բարձր է, համաձայնում են գնալ այդ պաշտոնին։ Փող ստացողի հոգեբանությամբ են մարդիկ պաշտոններ ստանձնում։

- Այս իրավիճակը բնորոշ է բոլո՞ր կորպուսներին։

- Հիմա մեր բանակը հիմնված է թղթաբանության վրա, փոխարենը մարտունակությունը չափազանց ցածր է։ Բացարձակ անգրագիտություն է ու բարոյահոգեբանական ցածր վիճակ։ Որքան էլ ուզում է ռեպորտաժներ նկարեն, բանակում եղած մարդը զգում է տարբերությունը։ Բարեփոխումը միայն ֆինանսապես չէ, բարեփոխումները նաև մարտունակության բարձրացումն է։

- Պարո՛ն Մարգարյան, երեկվա դեպից հետո սոցիալական ցանցերում շատ գրառումներ եղած, որտեղ ծնողները պնդում էին, որ իրենց որդիներին չեն ուղարկելու այսպիսի բանակում ծառայելու։ Սա բանակի միտումնավոր հեղինակազրկման քաղաքականության մա՞ս է։

- Բանակն արդեն իր խնդիրները չի կարող լուծել, որովհետև այդ քաղաքականության արդյունքում գլխատվում է։ Եթե մեր ժամանակներում մեր ծնողները հպարտանում էին, որ մենք գնում ենք բանակ, այսօր ամեն կերպ ծնողը խուսափում է որդուն ուղարկելու ծառայության, որովհետև սպայակազմի անգրագիտությունը տեսանելի է, թե ինչի է հանգեցնում։ Սա բոլորին չի վերաբերում, իհարկե, կան սպաներ, որ օր ու գիշեր աշխատում են, բայց շատերի հեչ պետքն էլ չէ, թե ինչ է կատարվում բանակում իրականում, նրանց համար կարևորը աշխատավարձը ժամանակին նստի ու թոշակը ապահով լինի։ Զինվոր, սպա լինելը կոչում է, պատասխանատվություն, ու այս կորպուսի սպաները, որոնք այս միջադեպի հետ կապ ունեն, պետք է պատասխանատվություն կրեն, նրանց պետք է զրկել սպայական կոչումից ու ցմահ բանտարկության դատապարտել։ Սա դաս կլինի բոլորին։

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
10:45 Ճապոնացին 10 տարի գումար է խնայել Ferrari-ի համար, սակայն այն այրվել է մեկ ժամ անց. NDTV
23:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. կոմունիզմը՝ «Չոփուռ Անդոն»-ի մեկնաբանությամբ
23:06 Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում ներկա ռազմաճակատի երկայնքով. Financial Times
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր