Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչն է։
ՀՖՖ-ն 65-ամյա մասնագետին տալու է տարեկան 500-600 հազար եվրո աշխատավարձ, հայտնում է profootball.ua-ն։
Նույն աղբյուրը հայտնում է նաև, որ Ալեքսանդր Պետրակովն Ուկրաինայի ազգային հավաքականում վաստակել է տարեկան 200 հազար եվրո: