Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել են 15 զինծառայողներ, 3 զինծառայողների վիճակը գնահատվում է ծանր:
Հայտարարվեց, որ հրդեհի հետ կապված պաշտոնանկություններ կլինեն։ Իսկ կառավարության նիստում անդրադարձան միայն տեղի ունեցած ցավալի միջադեպին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ նախնական տեղեկությունների, ենթադրություն ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։
Ինչպես և սպասելի էր, միջադեպն անմիջապես մեծ արձագանք գտավ համացանցում։