Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
copy image url

Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ

Ներքին 2 տարի առաջ - 14:02 19-01-2023
Պարզվում է` կացարանում տեղադրված է եղել փայտի վառարան, որը գտնվել է կացարանի մուտքի մոտ։ Ուժեղ կրակի բռնկման պահին վերակարգի զինծառայողները եղել են բակում, իսկ ներսում քնած է եղել անձնակազմը․ գրում է Sputnik Արմենիան։

Քանի որ կրակը շատ ուժեղ է եղել, քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուսները փորձել են դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, նրանց չի հաջողվել դա անել։ Այդ ընթացքում վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն համածառակայիցներին, բայց նրանք էլ են հրդեհի զոհ դարձել։

Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել։

Տեղում քննչական գործողություններն ավարտվել են։

Զոհվածներից մեկի ծնողը, որը դեպքի վայր էր եկել որդու մասին լուրի հետևից, տեղում իմացավ, որ տղան մահացել է։