Պապիկյանը ներկայացրեց, թե ովքեր են ազատվել պաշտոններից՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքով

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:24 19-01-2023
Ես որոշում եմ կայացրել հենց առավոտյան և 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու միջնորդություն եմ ներկայացրել Հանրապետության նախագահին, որն արդեն ստորագրվել է։ Բայց նաև հանձնարարել եմ ՊՆախարարին, որ պետք է շատ կոնկրետ անհատական հետևանքներ լինեն։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պապիկյանից հետաքրքրվելով, թե ինչ է արել այդ առումով։

Սուրեն Պպաիկյանը հայտարարեց, որ զբաղեցված պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը, նաև՝ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը, հրամանատարի տեղակալը թիկունքի և ԿՇԾ գծով, ինժեներական ծառայության պետը, ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում