Ռազմական դրության ժամանակ գործադիրն ինտերնետում հավելվածներ արգելափակելու իրավունք կունենա

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:27 18-01-2023
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքն ընդունվել է 2006թ․ և մինչ այսօր մանր փոփոխություններ են դրանում տեղի ունեցել։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմը և 2022թ․ սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները, բնական էր, որ այս օրենքը լավարկման կարիք ունի։ Առաջարկություններ են ներկայացվել, որոնցով պետք է կարգավորվեն ինտերնետի և սոցցանցերի հասանելիության խնդիրը։ Նախագիծը պատրաստ է, բայց լայն քննարկումներ են տեղի ունենալու։

Բայց մտահոգությունները, որոնք համացանցում առկա էին, հիմնավոր չեն, քանի որ շատերը կարծում են` ռազմական դրության առկայության պայմաններում միանգամից արգելափակումներ են լինելու։ Ամենևին ոչ։ Ուղղակի գործադիրին հնարավորություն է ընձեռնվում անհրաժեշտության դեպքում արգելափակել կոնկրետ ինտերնետային հավելված կամ կոնկրետ տարածքում դրա հասանելիությունը»,–ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին