Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը կարիերան կշարունակի «Ուրարտուում»։
Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։
2018/19 մրցաշրջանում Օզբիլիզը կրկին վերադարձավ Նիդեռլանդներ, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր կնքեց Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես եկավ երկուսուկես մրցաշրջան։