«Հայաստան» խմբակցությա պատգամավոր Գեղամ Նազարյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանից հետաքրքրեց՝ ո՞ւմ է պատկանում Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտին կից տարածքը, որը, ըստ նրա, հիշեցնում է հնագույն շրջանի պատմամշակութային վայր, ԿԳՄՍՆ-ն մտադի՞ր է այդ տարածքով հետաքրքրվել և վերականգնել նախկին լողավազանները․ Չարենցի փողոցում գտնվող տարածքի մասին է խոսքը։
Ի պատասխան Կարեն Գիլոյանն ասաց, որ դա «Դինամո» մարզական ընկերության սեփականությունն է․ «Ընկերությունը ոստիկանությանն է։ «Դինամո» դահլիճը կողքին է։ Ջրացատկի լողավազան ու հրաձգության մարզադպրոց են եղել ժամանակին ու հիմա շատ վատ վիճակում են։ Պաշտպանության նախարարի հետ նախնական պայմանավորվածություն ունենք զրուցելու։ Ծրագրեր ունենք, առաջարկելու ենք, ՊՆ-ն էլ ունի ծրագրեր։ Մասնավորի հետ համատեղ լուծում պետք է գտնել, որպեսզի այդ երկու դպրոցներն էլ նորից գործեն։ Ներդրողներ պետք է գտնենք և ի շահ հայկական սպորտի ծառայեցնենք»։