Առաջարկում ենք միասնական աշխատանքային խումբ ձևավորել, որը կառաջացնի համահայկական զորաշարժ.  Ռուստամյան
copy image url

Առաջարկում ենք միասնական աշխատանքային խումբ ձևավորել, որը կառաջացնի համահայկական զորաշարժ. Ռուստամյան

Ներքին 2 տարի առաջ - 18:03 16-01-2023
ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրուցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ մեզ պակասում է արցախահայությանը պաշտպանելու համահայկական գործընթացը, որը պետք է օր առաջ ստեղծել և իրականացնել։

«Յուրաքանչյուրը յուրովի աշխատանքային խմբեր է ձևավորել. Հայաստանն էլ ասում է, որ աշխատանքային խումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի հումանիտար հարցով, Արցախում կա այդպիսի աշխատանքային խումբ: Մեր առաջարկածն այն է, որ միասնական աշխատանքային խումբ, կամ խորհուրդ ձևավորվի, որը կառաջացնի համահայկական զորաշարժ: Մենք չենք կարող նայել թե ոնց է շնչահեղձ լինում արցախահայությունը», - հավելեց պատգամավորը:

Ռուստամյանը նաև նշեց, որ Հայաստանը պետք է կտրուկ փոխի իր մոտեցումները, քանի որ Հայաստանի պաշտոնական հայտարարությունները հօգուտ Ադրբեջանի են ծառայում:

«Անկախությունից հետո սա առաջին անգամն է, որ առաջացել է լուրջ խզում Ստեփանակերտի և Երևանի միջև: Մենք այդպիսի «ճոխություն» մեզ իրավունք չունեք թույլ տալու: Փաշինյանը հայտարարում է՝ մենք պատրաստ ենք զիջել, բայց չգիտենք, թե մինչև ուր զիջենք, որ վերջնական լինի: Նա էլ էնտեղից ասում է՝ մինչև ուր զիջեք: Ալիևն ասում է՝ Ղարաբաղը հարցն արդեն լուծել եմ, խնդիր եմ դրել Արևմտյան Ադրբեջանի: Արևմտյան Ադրբեջանը ո՞րն է, առաջին հերթին Սյունիքը: Այսինքն Արցախը ստացել եմ, մնում է Սյունիքը ստանամ: Հիմա մենք դրան ի՞նչ ենք պատասխանում: Եթե մենք Հայաստանի դիրքորոշումը կտրուկ չփոխենք, նպաստելու ենք, որ Ադրբեջանն էլ ավելի ամրապնդի իր դիրքորոշումը»,-հայտարարեց նա: