Վերջին օրերին Լարսում նորից խնդիրներ են առաջացել։ Հետաքրքիր զուգադիպությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, որի ընթացքում նա մեղադրանքներ հնչեցրեց Ռուսաստանի հասցեին, Լարսում կուտակումներ են նկատվում։
Oragir.News-ը ահազանգեր է ստացել, որ վարորդներին խիստ մանրակրկիտ ստուգում են, անհարկի ձգձգումներ անում, դժվարություններ ստեղծում, արհեստական պատճառաբանություններ բերում, ինչի պատճառով նորից անցանելիության եւ կուտակումների խնդիրներ կան իրենց բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ։
Վերջին անգամ Լարսում ահռելի կուտակումների մասին լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո որոշակի դրական փոփոխություններ էին արվել, նոր անցակետ էին տեղադրել, արագացրել էին ընթացակարգերը, ռուս սահմանապահները առանձնակի դժվարություններ չէին ստեղծում։ Սակայն Փաշինյանի հերթական հակառուսական հայտարարություններից հետո, ըստ երեւույթին, որոշել են մի թեթեւ «դաս տալ» շարքային քաղաքացիներիս, ինչպես ասում են՝ ничего личного, только политика: