Գյումրիում ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին
copy image url

Գյումրիում ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին

Ներքին 2 տարի առաջ - 22:09 12-01-2023
Ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան, շիրակցի Կարապետ Պողոսյանն օրեր առաջ գրառում է արել պարեկային ծառայության հետ կապված, որից հետո՝ այսօր, բիրտ ուժ կիրառելով, նրան այսօր բերման են ենթարկել։

Oragir.News-ի հետ զրույցում քանդակագործ Կարապետ Պողոսյանի ընկեր Արթուր Գևորգյանը պատմեց. «Իր ընտանիքի, անչափաս երեխայի հետ գնացել է սուրճ խմելու՝ պարեկները կանգնեցնում են, ու մինչ ինքը հեռախոսազանգին է պատասխանել, ասում է՝ «մի րոպե՝ հեռախոսազանգին պատասխանեմ», այդ ընթացքում բերման է ենթարկվում, ու պառկեցնում են գետնին, որից հետո վնասվածքներ է ստանում, տարվում ոստիկանություն՝ առանց կնոջը տեղյակ պահելու, դրանից հետո ոստիկանությունից բերել են Գյումրիի կենտրոնական հիվանդանոց, ստուգումների, որովհետև ունի բավականին լուրջ վնասվածքներ։ Ես չեմ ասում, որ այն քաղաքական հետապնդում է, դա ժամանակը ցույց կտա, պարզապես մարդու հետ վարվում են այդպես միայն այն պատճառով, որ նա ընդդիմադիր է։ Պարեկներն էլ, թիրախավորում են հենց ընդդիմադիրներին»։

Հիշեցնենք, որ «Դիմադրության» շարժման հանրահավաքների ընթացքում էլ ՝ Կարապետ Պողոյանը նույն՝ պարեկների գործով բերման է ենթարկվել, երբ անհասկանալի իրավիճակում կրկին բերման է ենթարկվել։

Ամենից շատ դիտված