Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան

Ներքին Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:06 12-01-2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։
Վրաստանի վարչապետը Երևանում է հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վրացական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն։

Հիշեցնենք, որ 12-րդ հերթական նիստի անցկացման մասին պայմանավորածությունը Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք է բերվել եղել է 2022 թվականի նոյեմբեր ամսին։

Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Թբիլիսիում։ Երևանում նիստը վերջին անգամ անցկացվել է 2019 թվականին՝ գրեթե 10 տարվա ընդմիջումից հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում