Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում վարչապետ Փաշինյանը ասաց, որ ՀԱՊԿ հռչակագիրը չստորագրելը ՀԱՊԿ-ից հիասթափության դրսևորում է։
«Դա այդ նախադասության դիվանագիտական թարգմանությունն է․ միշտ չէ, որ պետք է ուղիղ տեքստով ասել: Այդ պրոբլեմը կա, դա նոր չէ։ Պրոբլեմն ուղղակի ատահայտվում է շատ կոնկրետ ձևերով»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը ասաց նաև, որ հույս դնում է ՀԱՊԿ-ի վրա, բայց այլ բան, որ ՀԱՊԿ-ն կարող է հուսախաբ անել։
Այսօր
Oragir.News-ը հետաքրքրքվեց քաղաքացիներից, թե ՀԱՊԿ-ին մերժելու որոշումը ճի՞շտ են համարում, մտավախություն չկա՞, որ վրեժխնդիր կլինեն։