ՀԱՊԿ հռչակագիրը չստորագրելը ՀԱՊԿ-ից հիասթափության դրսևորում է․ վարչապետ
copy image url

ՀԱՊԿ հռչակագիրը չստորագրելը ՀԱՊԿ-ից հիասթափության դրսևորում է․ վարչապետ

Ներքին 2 տարի առաջ - 14:52 10-01-2023
ՀԱՊԿ հռչակագիրը չստորագրելը ՀԱՊԿ-ից հիասթափության դրսևորում է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա այդ նախադասության դիվանագիտական թարգմանությունն է, միշտ չէ, որ պետք է ուղիղ տեքստով ասել: Այդ պրոբլեմը կա, դա նոր չէ։ Պրոբլեմն ուղղակի ատահայտվում է շատ կոնկրետ ձևերով»,- ընդգծեց Փաշինյանը։

Դիտարկմանը, թե կոնկրետ որ կառույցների հետ կարելի է ակտիվացնել հարաբերությունները, վարչապետն ասաց․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ, ԵՄ-ի հետ ենք աշխատում, երկկողմ հարաբերություններում, մասնավորապես, ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների հետ և այդպես շարունակ»:

Ամենից շատ դիտված