Եկեք այդ թեմային չանդրադառնանք․ Արմավիրի մազպետարանում չեն մեկնաբանում զոհվածի մորը թուրքական արտադրանք նվիրելու փաստը
copy image url

Եկեք այդ թեմային չանդրադառնանք․ Արմավիրի մազպետարանում չեն մեկնաբանում զոհվածի մորը թուրքական արտադրանք նվիրելու փաստը

Ներքին 2 տարի առաջ - 14:44 10-01-2023
Նախօրեին Oragir.News-ն անդրադարձել էր Արմավիրի մարզպետարանի կողմից զոհված զինծառայողի մորը թուրքական արտադրանք նվիրելուն։

Oragir.News-ը մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթևիկ Մկրտչյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել թուրքական ապրանքատեսակը և արդյոք առաջիկայում հնարավո՞ր է ապրանքատեսակների փոփոխություն, եթե ակցիան շարունակական է լինելու։

Նա պատասխանեց, որ իրականում այստեղ ոչ մի միտում չկար։ «Յուրքանչյուրդ էլ պատասխանը, կարծում եմ, շատ լավ գիտեք,եթե մարդը ցանկանում է միայն վատը տեսնել՝ վատը կտենսնի, եկեք թեմային չանդրադառնանք ու ես որևէ մեկնաբանություն չանեմ այս հարցին։ Այլ հարցերի դետպքում կարող եմ պատասխանել»։

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված էջմիածինցի Միքայել Կորյունի Հարությունյանի մորը՝ Սիրանույշ Հովհաննիսյանին մարզպետարանի աշխատակիցները թուրքական հայտնի «Վայկիկի» բրենդի ապրանքներն են նվիրել։

Ամենից շատ դիտված