Կարեն Հեքիմյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ
copy image url

Կարեն Հեքիմյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ

Ներքին 2 տարի առաջ - 11:15 09-01-2023
2023թ. հունվարի 8-ին, Երևան քաղաքում տեղի է ունեցել Պահպանողական կուսակցության 12-րդ (արտահերթ) համագումարը, որն ընդունել է 9 (ինը) որոշում, այդ թվում բանաձև: Համագումարը ՊԿ նախագահ է ընտրել Կարեն Հեքիմյանին, փոխնախագահ՝ Հայկ Միրզոյանին, քարտուղար՝ Թաթուլ Մկրտչյանին։

ՊԿ 12-րդ համագումարն ընդունել է բանաձև, որտեղ ասվում է.

Դասեր քաղելով ՊԿ՝ ձեռքբերումներով և ձախողումներով լի 31-ամյա պատմությունից, արձանագրում ենք, որ գործը կիսատ է, անելիք կա։ Որքան էլ տխուր է և ցավալի, դեռ չի հաջողվել հայրենիքից դուրս բերել օտար զորքերը, չի հաջողվել վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, չի հաջողվել օրենքը բարձրացնել ամեն ինչից վեր։

Արցախի բռնազավթման, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, հազարավոր մարդկային կորուստների հետևանքով ստեղծել են մարտահրավերներ, որոնք կհաղթահարվեն, երբ իշխանությունը կվերանայի արտաքին քաղաքական, անվտանգային և պաշտպանական հայեցակարգերը։

ՊԿ-ն առաջիկա 1 տարում (մինչև հաջորդ համագումարը) փորձելու է կազմել արտաքին քաղաքական, անվտանգային, պաշտպանական հայեցակարգեր, տնտեսության զարգացման ծրագիր, ընդլայնել արտաքին կապերը, ՊԿ շարքերում ներգրավել գործարարների, պատրաստել հավակնոտ քաղաքական գործիչներ, համախմբել պահպանողական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին, հիմնել լրատվական կայք, մշակել ընտրություններում հաղթելու մարտավարություն։

ՊԿ-ն վերահաստատում է նվիրվածությունը անկախությանն ու ժողովրդավարությանը և ջանք է գործադրելու, որ հայ ժողովուրդն ապրի օրենքի և աշխարհի հետ ներդաշնության մեջ, ապահովվի համընդհանուր բարեկեցություն։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում