Ադրբեջանը ձեզ հանգիստ չի թողնելու նույնիսկ, եթե պատկերավոր ասած, ձեր տան ճաշասենյակը տաք. իրանագետ
copy image url

Ադրբեջանը ձեզ հանգիստ չի թողնելու նույնիսկ, եթե պատկերավոր ասած, ձեր տան ճաշասենյակը տաք. իրանագետ

Ներքին 2 տարի առաջ - 11:23 07-01-2023
Արտաքինից և փաթեթավորմամբ տարբեր թվացող, բայց խորքային իմաստով «Արցախը տվեք, Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի» արմատապես կործանարար թեզն առաջ մղողները պետք է պատասխանեն մի պարզ հարցի՝ արդյո՞ք զանգեզուրյան կոչեցյալ «թուրանական միջանցքն» էլ պետք է տա՞լ, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի, այնուհետ՝ պետք է տա՞լ Սյունիքը, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի, իսկ միգուցե պետք է տա՞լ Երևանի թաղամասերից մի քանիսը, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հայաստանի միակ ուղին արագորեն և որակյալ կերպով պետություն-ամրոց կառուցելն է և բազմաբաղադրիչ ռազմաքաղաքական դաշինքների ստեղծումը, քանզի, կներեք, բայց, ի վերջո, պետք է առերեսվել ճշմարտությանը՝ Ադրբեջանը մեզ/ձեզ հանգիստ չի թողնելու նույնիսկ, եթե պատկերավոր ասած, ձեր տան ճաշասենյակը տաք»,- գրել է Ոսկանյանը։

Ամենից շատ դիտված