Նիկոլ Փաշինյանը Հայաստանի չորս ղեկավարներից միակն է, որ չի մասնակցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվող պատարագներին
copy image url

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի չորս ղեկավարներից միակն է, որ չի մասնակցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվող պատարագներին

Ներքին 2 տարի առաջ - 17:55 06-01-2023
Արդեն մի քանի տարի անընդմեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագին։

Հատկանշական է, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության բոլոր 4 ղեկավարներից միակն է, որ չի մասնակցում Առաքելական եկեղեցու անգամ տաղավար տոներին մատուցվող պատարագներին։

Օրինակ, 2021 թ-ին պատարագին նրա բացակայությունը դեռ այն ժամանակ նրա մամլո խոսնակը բացատրում էր կորոնավիրուսով ու Փաշինյանի ինքնամեկուսացմամբ, բայց թե ինչու 2022 և 2023 թթ-ին նա չի մասնակցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած պատարագին՝ որևէ բացատրություն կամ մեկնաբանություն չկա։

Նշենք, որ եթե նախորդ տարիներին իշխանության տարբեր ներկայացուցիչների կամ պատգամավորների հնարավոր էր պատարագների ժամանակ տեսնել եկեղեցում, ապա այս տարի բարձրագույն իշխանության որևէ ներկայացուցչի հնարավոր չէր տեսնել Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։