Մենք կդիմանանք. այնպես չէ, որ սովից մահանալու ենք, բայց պայմանները շատ ծանր են. Ռուբեն Վարդանյան․ news.am

Ներքին 2 տարի առաջ - 13:15 05-01-2023
Արցախում մարդիկ հասկանում են՝ ինչի համար են պայքարում, ինչի համար են դիմանում այս դժվարություններին, որի համար իրենց շնորհակալ եմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մենք արդեն օգտագործում ենք պահուստային ֆոնդը, եթե նայեք խանութների լուսանկարները, կտեսնեք, որ համարյա ապրանք չկա: Մարդիկ ինքնուրույն, առանց մեր որոշումների, ապրանքները վաճառում են մեկ կիլոգրամի չափով, ոչ ավելի: Ողջունելի է, որ մարդկանց 95 տոկոսի մոտ հասկացողությունը կա, որ այս իրավիճակում պետք է համեստ իրենց պահեն: Մենք բոլորս մի նավի մեջ ենք»,-ասաց նա:

Հարցին, թե դեռ որքան պահուստները կբավականացնեն, Վարդանյանը պատասխանեց. «Մենք կդիմանանք: Դեղերի հարցն ինչ-որ ձեւով լուծում ենք, այնպես չէ, որ սովից մահանալու ենք, բայց պայմանները շատ ծանր են: Այս վիճակը կարող է երկար շարունակվել: Մենք դրան պատրաստվում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված