Հիմա պատկերացրեք, որ ձեր 13 տարեկան երեխան շրջափակման մեջ է․ Պատկերացրեք ու փորձեք չգժվել․ Նարեկ Մալյան
copy image url

Հիմա պատկերացրեք, որ ձեր 13 տարեկան երեխան շրջափակման մեջ է․ Պատկերացրեք ու փորձեք չգժվել․ Նարեկ Մալյան

Ներքին 2 տարի առաջ - 16:51 04-01-2023
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է արցախցի կնոջ և իր դստեր լուսանկարը և դրան կից վգրառում կատարել.

«Աննա Մանգասարյանը Արցախից եկել էր Երևան իր մայրիկի մահվան տխուր առիթով: Աննան բլոկադայի պատճառով չի կարողանում վերադառնալ տուն իր 13 տարեկան երեխայի մոտ: Ամանորյա տոները փոքրիկը դիմավորեց առանց մայրիկի: Բլոկադան շարունակվում է:

Մայր ու երեխա չեն կարողանում միանալ: ԴԸմոքրԸսի աշխարհը չի տեսնում հումանիտար աղետը:

Հիմա պատկերացրեք, որ ձեր 13 տարեկան երեխան շրջափակման մեջ է: Պատկերացրեք ու փորձեք չգժվել…