Նորմալ իշխանության պայմաններում կարելի է կազմակերպվել, աշխատել, ուժեղանալ ու հաջող պաշտպանվել. Տիգրան Աբրահամյան
copy image url

Նորմալ իշխանության պայմաններում կարելի է կազմակերպվել, աշխատել, ուժեղանալ ու հաջող պաշտպանվել. Տիգրան Աբրահամյան

Ներքին 2 տարի առաջ - 10:28 04-01-2023
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Հեպատերազմյան ժամանակահատվածում Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանը 5 հարձակում է իրականացրել, որի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն առավելապես մեծ հաջողություններ է ունեցել հատկապես այն հատվածներում, որ ուղղությամբ բարդ ենթակառուցվածքներ է ունեցել։
Օրինակ՝ Փառուխի (Արցախ) ուղղությամբ ավելի մեծ հնարավորություններ է ունեցել առաջանալու, քան Կութական, Ներքին շորժա, Իշխանասար, Ջերմուկ, Սև լիճ, բայց 2 տարվա ընթացքում բարդ լեռնային հատվածում, որտեղ տարվա կեսը նաև ծանր եղանակային պայմաններ են՝ պլանավորել և հարձակում է իրականացրել։

Ավելին, նշածս ուղղություններով, Հայաստանը ամրանալու, պաշտպանական համակարգ ստեղծելու և ամենակարևորը՝ մատակարարումների մի քանի անգամ ավելի մեծ հնարավորություն ուներ, քան Ադրբեջանը։

Այստեղ մեծ առումով խնդիրը միայն ադրբեջանական ԱԹՍ-ների առավելությունը չի, որի մասին այդքան խոսվում է, ոչ էլ նույնիսկ լեռնային պայմաններում գործելու հնարավորություն ունեցող ադրբեջանական ստորաբաժանումները, խնդիրը Հայաստանի իշխանության կազմակերպված անկազմակերպվածության մեջ է։
Ադրբեջանը 2 տարում լուրջ ռեսուրսներ է դրել Քարվաճառ-Քաշաթաղ հատվածում հիմնական, պահեստային ճանապարհներ կառուցելու/վերակառուցելու, զորամասեր, ռազմական ենթակառուցվածքներ հիմնելու համար ու որքան էլ դա նպաստել է նրանց հաջողություններին մեկ է՝ դրանց նշածս հատվածներում, ոչ մեծ ուժերով կարելի էր ջարդել ու թույլ չտալ առաջանալ։

Առաջնագծի տարբեր ուղղություններում՝ Արտանիշից մինչև Ներքին Հանդ, մեր զինծառայողների, առանձին ստորաբաժանումների բազմաթիվ խիզախությունների մասին եմ լսել ու տեսել։

Այնպես չէ, որ մեր մարտիկները մոռացել են, թե ինչպես են մարտ վարում, հաղթում, խնդիրը նրանց թիկունքում պետության բացակայության մասին է։
Նորմալ իշխանության, պետության ներկայության պայմաններում կարելի է կազմակերպվել, աշխատել, ուժեղանալ ու հաջող պաշտպանվել»։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին