Ամանորի գիշերը Երևանում թալանել են ճանաչված երգչուհի Սոնա Շահգելդյանին։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Շահգելդյանը ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ դեկտեմբերի 31-ին՝ լույս հունվարի 1-ի գիշերը, ժամը 01։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վ․ Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բակում կոտրել են իրեն պատկանող NIssan մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հափշտակված գումարի չափը պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։