Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արմեն Գրիգորյանի հայտարարությունները
copy image url

Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արմեն Գրիգորյանի հայտարարությունները

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:45 29-12-2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունները։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան պատասխանել է հարցին՝ թե արդյո՞ք Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջնորդվում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջնորդվում է կողմերի միջև ամենաբարձր մակարդակով ստորագրված եռակողմ հայտարարություններով։

«Չեմ ուզում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր նշած քաղաքական գործիչը, եթե խոսքը վերաբերում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը ռուսական օգնությանը, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի վրա»,- ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ հենց նրանք են հուսալի հիմք ստեղծել՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։

«Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ մենք պարտավորված ենք դաշնակցային պարտավորություններով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Հետևաբար, որպես միջնորդ, մենք մշտապես հանդես ենք գալիս այնպիսի դիրքով, որը թույլ է տալիս մեզ արդյունավետորեն կատարել այդ գործառույթը: Եվ ես իսկապես հուսով եմ, որ Հայաստանը տեղյակ է այս մասին»,- ասել է նա։

Նրա խոսքով, եթե խոսքը գնում է ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասին, ապա եթե Երևանը շահագրգռված լինի, կազմակերպության անդամ բոլոր երկրները պատրաստ կլինեն դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։

Զախարովան նաև հերքել է Գրիգորյանի այն պնդումը, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրում Ադրբեջանին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տրամադրելու նպատակով: «Դա կեղծիք է, ինչի մասին բազմիցս ասվել է»,- ասել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ, այդ թվում՝ Հայաստանի հարավում երկաթուղային գծի երթևեկության վերականգնման հետ կապված հարցեր։

«Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չի վիճարկվում ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Երևանի կողմից, այն է, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով դրանք անցնում են»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանից օգնություն է ակնկալում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար, և ակնկալում է համապատասխան գործողություններ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի