Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Վաշինգթոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները
copy image url

Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Վաշինգթոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները

Արտաքին 1 տարի առաջ - 14:00 03-05-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Վաշինգթոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցություններին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հատկանշական է, որ Զախարովան հրաժարվել է գործընթացի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց։ Նա շեշտել է, որ բանակցություններն ընթանում են առանց Մոսկվայի մասնակցության, հետևաբար գործընթացի մանրամասների վերաբերյալ մեկնաբաննություններ պետք է անի ոչ թե Մոսկվան, այլ մասնակից երկրները:

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ երբ գործընթացի մասնակիցները մեկնաբանություններ կանեն, Մոսկվան նույնպես կկարողանա կարծիք ձևավորել և դիրքորոշում հայտնել։

Նա միևնույն ժամանակ վերահաստատել է, որ Ռուսաստանի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված եռակողմ համաձայնագրերի իրականացման հարցում։ «Մենք առաջվա պես հանձնառու ենք 2020-2022 թվականների ընթացքում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձերք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կյանքի կոչմանը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Վաշինգթոնում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ներկայումս կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։